Nouneh Dilanyan Նունե Դիլանյանը

* 1952

  • That job was terribly complicated, terribly interesting and terribly, how to put it, full of unpredictable things. Difficult, very difficult. I remember when we were about to open the embassy, ​​Davit asked some of the closest ambassadors about the procedure of opening an embassy, ​​and everyone said: “Are you crazy? How do we know? When we came the embassy was already there.” And Davit said that if they did not know what to do, he would do whatever he wanted. All your responsibility, your excitement, your... It was the same, by the way, when they opened the consulate in Aleppo, there were even more Armenians in Aleppo, and it was actually a great celebration. And here [in Damascus], our embassy was in a very prestigious [district], it was not far from Assad’s palace, and he had to go down a few stairs, it was a small courtyard, and next to that courtyard was the territory of the embassy. So, obviously, the entire community could not be accommodated in that small yard, especially since there would be mainly guests, and Arabs, and the diplomatic community. And for that, the [Armenian] community was mostly placed above, i.e., outside the territory of the embassy. But the Armenians had occupied the entire Abu Rumani, that whole street, and even the governor had allowed them to close the street, taking into account the importance of the event. So when the flag was to be raised, we did a rehearsal first. Davit had left for Beirut, which was also covered by him at the time, he had gone to Lebanon and told me to do a rehearsal of the raising of the flag, so to synchronize it with the anthem, and I asked that Sargis, that woman’s husband to raise the flag…He was crying all the time. Then he said: “Mrs. Nune, tell me what did you do to me?” Then, when the flag was already visible from the outside (by the way we had organized it very beautifully), it turned out well, when the flag was already visible from the outside, you should have seen what happened on that street. As if there was an earthquake. Then, when the ceremony was over, and Davit had to take the guests, the delegation to meet with Assad, I was left there to take care of the rest of the community. I said to Davit that I would let them in. These people had been standing outside for several hours, let them come in one by one, and finally walked through the embassy. Wow, that was so moving! You cannot imagine. They would come in like this, they would touch that table, they would caress the flag; this is our ambassador՛s table, this is our this and that... I was constantly crying, I just couldn’t bear it. It was very, very, very moving. And then, in the end, for the first three years, the embassy was fully kept by the community, because this state did not have the money to keep so many embassies. And the local community, particularly the community of Damascus, was not that big.

  • Ուրեմն, սկսվեց նրանից, որ երեխաներս հիվանդ էին, ինչը շատ կարևոր փաստ ա, որովհետև առաջի երեք-չորս օրը ստիպված կպած էի տնից, Դավիթը գնացել էր Լենինգրադ, որ իրա դոկտորական դիսերտացիայի նախապաշտպանությունը անի։ Բայց հետո ընդեղից երբ որ զանգ տվեց, իմացավ ստեղ ինչ ա կատարվում, տենց էլ էդ դոկտորականի պաշտպանությունը չեղավ մինչև էսօր։ Սկզբից մի փոքր խումբ Օպերայում հավաքվում էր, ես ուղղակի էստեղից-էնտեղից հարցնում էի՝ էս ի՞նչ ա կատարվում, չնայած պատուհանիցս էրևում ա, ասեցին՝ բաներն են, էկոլոգներն են, էն ժամանակ բանն էր, վաաայ, հա՛, հա՛ կանաչների, վայ, մոռացա անունը, չէ, չէ, չէ, չէ, Սանթրոսյանը չէր, է, էն, Իգըրը Մուրադյան։ Իգրն էր Մուրադյան, ինչ-որ խմբով, բան, էդ առաջի մի քանի օրն էր։ Ուրեմը Դավիթն էլ ամեն օր զանգ ա տալիս, ասում ա՝ ըտեղ ի՞նչ ա կատարվում, ինչ-որ լուրեր են։ Ասում եմ՝ դե ինչ-որ խումբ ա հավաքվել, կանաչներն են, ինչ-որ բան են, սրա դեմ են, Նաիրիտի դեմ են, սրա դեմ են, նրա դեմ են, մեկ էլ հանկարծ, էդ ինչ-որ շատ տարօրինակ տեղի ունեցավ էլի, ես առայժմ քեզ պատմում եմ ընդամենը էն, ինչ որ ես դեռ կողքից էի տեսնում, որովհետև տնից դուրս գալ չէի կարողանում, շատացան, շատացան, հետո սկսեցի տեսնել, որ արդեն մարդիկ փողոցից սենց լցվում են, գնում են, լցվում են, մեկ էլ բառացիորեն մի շաբաթվա մեջ ամբողջ Օպերան լցվեց, ամբողջ Օպերան։ Ու փոխվեց բանը, աջենդան լրիվ, ուրիշ բաներ արդեն սկսվեցին։ Ու մենք, Սվետային գիտե՞ս չէ երևի, էն անգլիա․․․ Ղարաբաղի Սվետային։ Սվետան էդ ժամանակ, ուրեմն, քանի որ Օպերայում արդեն Ղարաբաղն էր հնչում, ինքը տեղափոխվեց իմ տուն, ու իմ տանն էր քնում, պրիչոմ էկավ էդ ժամանակ Մոսկվայից բանը, ո՞նց էր էն․․․ Լուկյանովը, որը էկավ ստեղ ինչ-որ էշություններ դուրս տվեց, էս Սվետան էլ էկավ ինձ կպավ, թե ասում ա՝ արի, ես չեմ կարող ռուսերեն տենց գրեմ, Լուկյանովին նամակ գրենք, բաց։ Ասում եմ՝ Սվետա ջան, անիմաստ բան ա դա, իզուր տեղը պտի գիշերը չքնենք, էն էրեխեքը բարձր ջերմությամբ, դու ասում ա ընչի՞ չես գնում միտինգի։ Ասում եմ՝ լսի, էս էրեխեքիս ի՞նչ անեմ ես գնամ միտինգի։ Մի խոսքով, հետո տենց երբ որ արդեն հասավ կես միլիոնի, լեփ-լեցուն էր, չես պատկերացնում, արդեն պարզ դարձավ, որ չէ, ստեղ․․․ հետո սկսվեց նստացույցը, ու այ էդ փուլից սկսած, էդ նստացույցի, մենք արդեն շատ ակտիվ էինք ներգրավված, որովհետև ջահելությունը, որ սկսեց էդ նստացույցը, Դավիթի ուսանողներն էին չորրորդ կուրսի, արևելագետները, Տիգրանը, Խարազյան Արմենը, և այլն։ Չորս հատ տենց ակտիվ ուսանող։ Ու ընդեղ իրանք սկսեցին էդ նստացույցը, իմ էրեխեքը գնացել էին ընդեղ իրանց կողքը նստել էին, իրանցից չէին պոկվում, Դավիթն էլ ընդեղ իրանցից քննություններ ու բան, ստուգարքներ էր ընդունում, սում էր՝ ի՞նչ անեմ, պտի գնամ ընդեղ ընդունեմ, ուրիշ ելք չունեմ։ Գիշերները մնալ, իսկ քանի որ մեր տունը, գիտես ինչ մոտ ա, էդ ամբողջ ժողովուրդը գալիս էր, դե, ցուրտ էր, գալիս էր մեր տուն, թեյ էինք խմում, հետո հետ էինք գնում, հետո ես ընդեղ թեյեր էի տանում, հետո էլի մյուս խումբն էր գալիս, էդպես ամբողջ էդ ընթացքում։ Մինչև էն պահը, երբ որ արդեն զորք մտցրեցին ու զորքը արդեն սենց ամբողջ Կասկադով կանգնած էր, ըհ, դիմացի մայթով, էսպես Կասկադով, լրիվ կանգնած էր։ Հենց մեր էդ բանի, պատուհանի տակ, խոհանոցի պատուհանի տակ, սենց շարված էին էդ ջահել զինվորիկները։ Ու Միքայելը, որը էն ժամանակ վեց տարեկան էր, իրա երկար բանը, խաղալիք ատրճանակը, ֆորտըչկայից բանի հանեց, խոհանոցի, գլուխն էլ հետը հանեց, ու գոռաց․ «ֆասիստի», ու սկսեց իրա էդ հրացանով կրակել։ Դրանք բարձրացան վերև, ապուշները։ Տեսնում են, չէ՞, որ էրեխա ա, էկան՝ բա էս ի՞նչ ա ձեր մոտ, մենք պիտի խուզարկենք, էս օիտի անենք, էն պիտի անենք, մի խոսքով․․․ Իսկ հետո դե արդեն էն որ ասում ա՝ պաշլո-պայեխըլը․․․ Արդեն ընդեղ էն տեսակ տեմպ էր, ու էմ տեսակ․․․ գիտե՞ս, այ սենց էր, այ սենց [տատանում է ձեռքերը], անընդհատ, անընդհատ։ Մեկ ինչ-որ հույս, մեկ՝ բացարձակ հուսահատություն, մինչև «Ղարաբաղ» կոմիտեի բռնելը։ Հետո բռնեցին, հետո սկսեց երկրաշարժը, հետո սենց սաղ բան էղան, ֆրուստրացիայի մեջ ընկան, ոնց որ քսան թվի պատերազմից հետո, նույն, նույն էդ ամեն ինչով արդեն մի անգամ անցել ենք, է, ահավոր ա․․․ ուրեմն, բայց էն ժամանակ հավատում էինք, մեկ ա, հավատում էինք։

  • Նու նախ մարդիկ մի քիչ ավելի համաձակ դարձան։ Մի քիչ ավելի, չէի ասի, որ շատ, որովհետև այնուամենայնիվ էդ վախվխոցը կար էլի դեռ մի քիչ։ Ու հետո սկսվեցին էդ հայտնի սյեզդերը գարբաչովյան։ Ո՞վ էր աշխատում, սաղ օրը սյեզդ էինք նայում, մանավանդ էն փուլում, երբ որ Ստարավոյտովան բան, մերոնք երբ որ լավ թիմով էին գնացել, ու ընդեղ հնչում էր իրանց ձայնը, էն ժամանակ սենց մեր ամբողջ զբաղմունքը․․․ մի հատ շեղվեմ էլի, մի հատ խոխմա բան պատմեմ։ Ուրեմն մեր տանը էն ժամանակ հեռուստացույցի տակ բան էր, մեծ դարակ էր, որտեղ Միքայելի խաղալիքներն էին։ Ու ինքը նստած էր գորգի վրա էդ հեռուստացույցի տակ ու էդ դարակի խաղալիքներով խաղում էր, ժամանակ առ ժամանակ սենց գլուխը բարձրացնում էր, սենց նայում էր։ Դե քանի՞ տարեկան էր, ութսուն ո՞ր թիվն էր դա, ութսունինը, հա՞, վեց-յոթ տարեկան էր, մեկ էլ նայց սենց, գլոըխը իջացրեց, նայեց՝ «ցեմ հասկանում, Գարբաչո՞վն ա, թե՞ ոնց որ Գարբաչովը չի»։ Ամբողջ օրը էդ էինք լսում։ Ամբողջ օրը էդ սյեզդերն էինք լսում, Սախորովը ինչ ասեց, Ստարավոյտովան ինչ ասեց, ոնց չթողեցին խեղճ Սա, ես հիշում եմ, որ Սախորովի ձենը կտրեցին, չթողեցին խոսեր, ինչ խայտառակ ստրես էր դա բոլորիս մոտ։ Ապրումներ էինք ունենում, քննարկում էինք էդ ամեն ինչը, ու էդ ժամանակ բավականին շատացան էն մարդիկ, որոնք սկսեցին գիտակցել, թե սա ինչ կարևոր բան ա։ Գիտե՞ս, ես չէի ասի, որ հենց առաջին օրվանից բոլորը գիտակցում էին։ Ինչ-որ մի տեսակ էն բանը, ասում են կոլեկտիվ անգիտակցականն էր ազդում, որ սենց սաղ գնում են, գնում էին, ձեռ էին բարձրացնում, բան։ Ես չեմ կարծում, որ էդ միտինգներին բոլոր կանգնածները նույն նպատակը ունեին, նույն զգացմունքները ունեին, նույն հավատը ունեին, նույն բանը։ Բայց այ էդ սյեզդերի ժամանակ, էդ երբ որ արդեն զգացվում էր քո ինքնությունը, դու ով ես, ով ա քեզ ներկայացնում, ինչ ա վերջիվերջո քո ուզածը, այ էդ ժամանակ այ էդ գիտակցական տարրը մարդկանց մեջ ավելի սկսեց հասունանալ ու զարգանալ։ Չնայած կային նաև էն ժամանակ էլ, մինչև հիմա էլ նույնիսկ, բավականին ստվար խումբը, որը ի դեպ առաջին ալիքն էր գնացողների, որոնք ասում էին՝ յա, գժվե՞լ եք, բա առանց Սովետ մենք ի՞նչ ենք անելու, կկործանվենք, թուրքը կգա մեզ էս կանի, սա կգա մեզ էն կանի։ Էն գլխից ասում էին։ Ու դրանք էն․․․ առաջինը գնաց պոլիտեխնիկի, տեխնիկական ինտելեգենցիան էսպես ասած, ռուսական կրթությամբ, առաջին ալիքը դրանք էին, որ թողեցին-գնացին, որովհետև չէին պատկերացնում․․․ բայց ամենախոխման էն ա, որ գնացին ոչ թե Ռուսաստան, այլ Ամերիկա։ Ռուսաստան հետո սկսեցին գնալ։ Չէ, հետաքրքիր շրջան էր, շատ․․․

  • Էդ պասիլկաներից էինք մենք առնում, որ գալիս էին դրսից, հյուրանոցներում, էդ ասում ա, գնում ենք պասիլկայից ի՞նչ էին առնում՝ ջինսեր, սկավառակներ, էն վինիլովի սկավառակներն էր, ու մեծ սկավառակներ, մենք «Բիթլզի» բոլոր ալբոմները ունեինք ու գիտեինք բոլոր խմբերը։ Հա, ունեինք, ընդ որում, ասենք քանի որ Դավիթը ուներ իրանից երկու իրանից մեծ եղբայրներ երկու, իսկ էդ երկու եղբայրները, օրինակ ամենամեծ եղբայրը՝ Սամվելը, համարվում էր, էն ժամանակ իրանց ասում էին ստիլյագա, էն նեղ շալվարով, ռոք՛ն՛ռոլ, նենց էին ռոք՛ն՛ռոլ պարում, ուշքդ կգնար, այսինքն, էդ բոլոր էդ երիտասարդությունը, որը նստում էր բանում, Սկվազնյաչոկ էր կոչվում, էն կինո Նաիրիի, գիտե՞ս, հիմա չկա արդեն դա, այ էնտեղ, կամ էլ Կինո Մոսկվայի դիմացի էդ որտեղ որ Լևոնը Ներսիսյան, բան, էդ բագեման հավաքվում էր, այ էնդեղ էին նստում, վիճում, ընդ որում, ոչ թե նստում էին խմելու-բան, այլ լուրջ խոսակցություններ էին, ու այ էդ, էդ բոլոր խոսակցությունները հիմնականում, էդ տեղերում էին լինում, այ էդ բոլոր բաները, նախապատրաստումները։ Հիմա կարող ա թվա, որ դա ինչ նախապատրաստում, բայց էդ տրամադրությունները տարածվում էին, չէ՞, էդ մտնում էր մարդկանց մեջ էդ միտքը, որ ախր ինչի՞ պիտի մենք սենց ապրենք, ինչի՞ պիտի մենք հենց ստեղ ապրենք, էլի։ Ու էդ երաժշտությունը հո ուղղակի ձև չէ՞ր։ Մտածելակերպ էր դա, էդ նաև բան էր, պրոտեստ էր, որտև վա՜յ, էն ինչքան էին մեր վրա, մեր հետևից գոռգռում ճվճվում, մեր մինի հագնելն էր պրոտեստ, որ մենք, ինչի պիտի մենք չանենք էն, ինչ որ աշխարհում անում են։ Էն տեսակի էին հետևներիցս գոռում, ինչ բառեր ասես չէին ասում մեր հետևից, էդ մեր սերունդը մտցրեց էդ ամեն ինչը ու էն ժամանակ դա մեծ ռիսկ էր, էն ժամանակ ինչ ասես կարող էին անել։ Ես հիշում եմ համալսարանի ռեկտորներից մեկը, էն ժամանակ Գերմանիայից եկած ուսանողուհիներ ունեինք, որոնց դուրս էր արել, որովհետև շալվարով էին էկել, էդ խեղճ էրեխեքը ի՞նչ իմանային, որ Հայաստանում չի կարելի շալվարով գնալ բան, համալսարան։ Այ էդ տեսակ սենց սար ու ձոր էր էլի։ Ու դու էդ սարի ու ձորի արանքում փորձում էիր ինչ-որ ձևով սարը բերել մոտեցնել ձորին։

  • Մի հատ լավ պատմություն գիտեմ։ Ուրեմն էն ժամանակ սենց բան էր, սպիդոլաներ էին կոչվում, էն որ սենց խշխշոցով, էդ բոլոր բաները, էդ Ազատությունը, բան, միշտ բան էին անում, խշխշացնում էին, որ չլսես։ Ու ընկերս էր պատմում, որ մի անգամ ընտանիքով ինչ-որ ծովափում հանգստանում են, ու ծավափում ասում ա ինչ-որ մի հատ կտոր կար, որտեղ եթե ականջիդ կպչում էր, չէր խշշում էդքան, ու ասում ա էդ պուճուրիկ սպիդոլան սենց ականջներիս կպցրած լսում ենք էդ Ազատությունը, իսկ կողքներս էդ ռուսներ են պառկած, ինչ-որ ռուսական պլյաժում էր, ասում ա մեկ էլ դրանցից մեկը սենց կատաղած հայացքով նայեց մեզ ու ասեց, ռուսերեն, էդ ի՞նչ ա, թշնամու ռադիո եք լսու՞մ, ուրեմն դուք էլ եք․․․ այ էսպիսի բաներ կային։ Ընդհանրապես բայց Հայաստանը մի քիչ տարբերվում էր այնուամենայնիվ։ Չնայած մեր էսպես կոչված դիսիդենտությունը ավելի շատ ազգային շաղախի մեջ էր, բայց այնուամենայնիվ էդ տարրերը կային, չէին կարող չլինել, ու պլյուս, երևի սփյուռքի առկայությունն էլ էր շատ կարևոր, որովհետև կային բաներ, ասենք, ո՞նց ա ինֆորմացիան դրսից գալիս, տարբեր ձևերով, բացի զուտ մաքուր ինֆորմացիայից։ Ֆիլմեր ա, երաժշտտություն ա, հագուստ ա, ասենք միֆեր, տարբեր բաներ են, չէ՞, էդ մշակութային ցիկլը, որ պտտվում ա։ Ու մենք էդ սփյուռքի շնորհիվ, Հայաստան շատ ավելի շուտ էր էդ նորույթը արևմտյան գալիս, քան ուրիշ խորհրդային երկրներ։ Մենք էնպիսի ֆիլմեր էինք նայում, որ ես հիշում եմ, 76, հա, 77 թվին էինք մենք Մոսկվայում, ու էն ժամանակ Երևանում հաղորդում սկսեցին հեռուստացույցով ցույց տալ, որը կոչվում էր 22/30, Արմեն Հովհաննիսյան կար տենց կինովեդ, ու ցույց էին տալիս էն տեսակ ֆիլմեր, որ ոչ մի ուրիշ խորհրդային հանրապետությունում․․․ օրինակ, «Կաբարե»-ն, առաջի ֆիլմը, նենց լավ հիշում եմ, առաջի ֆիլմը, որ էդ ալիքով ցույց տվեցին, «Կաբարե» ֆիլմն էր, որ մինչև էդ ինքը պատմում էր պատմությունը էդ ֆիլմի ստեղծման, և այլն, և այլն։ Որ պատկերացնես՝ 77 թիվ, Խորհրդային Միությունում «Կաբարե» ֆիլմը, որտեղ գեյերի մասին ա ըստ էության, չէ՞։ Շատ, շատ հետաքրքիր բաներ էին տեղի ունենում։ Ասենք, նույն Բիթլզը ավելի շուտ էկավ ստեղ, Էլվիս Պրեսլին ավելի շուտ էկավ ստեղ, էդ ամեն ինչը շատ շուտ էր մեզ հասնում, իսկ դա չէր կարող բան չաներ։

  • Ես հիշում եմ, նայում էի ֆիլմերը 98 թվին, երբ որ բանը, տարբեր թեկնածուներ հայտնվեցին բանի, չէ իննսուն չէ, ո՞րն էր, կներես, 2008, 2008 թվին, նախագահության տարբեր թեկնածուներ, ցույց էին տալիս բաներ, ռոլիկներ, որ հիշեցնեն, թե մենք ինչ ահավոր մութ ու ցուրտ տարիներում ենք ապրել, այսինքն էդ ոչ թե հաղթանակի տարիներ են եղել, այլ մութ ու ցուրտ տարիներ են եղել, ու էդ իրանք էլ չէին հասկանում, որ երբ որ ցույց են տալիս, որ մարդիկ կիլոմետրանոց հերթեր են կանգնած, ձյուն, ահավոր ցուրտ, ու երբ որ տեսնում են, որ իրանց վրա կամերան քցում են, սենց են անում [պարզում է երկու մատը՝ վիքթըրի], ոչ թե սկսում են լաց ըլնել ու ասել՝ վայ, էս ինչ վատ ա մեր վիճակը, էդ իրանց ցանկության հակառակ էֆեկտն ա տալիս էդ կլիպերը, հասկանու՞մ ես։ Մարդիկ մեկ ա դիմանում էին, ու սպասում էին, ու հավատում էին։ Էդ շատ կարևոր էր, շատ։ Հետո ինչն էր էդ ժամանակ շատ, ինձ համար գոնե, այսինքն գոնե էն կտորում, որը իմ աչքի առաջ էր ու որի մեջ ես էլ էի, աննորմալ նվիրվածությունը, անընդհատ աշխատել, աշխատել, աշխատել, գիշեր-ցերեկ, գիշեր-ցերեկ, ոչ հանգիստ կար, ոչ քնել կար, ոչ գիշեր կար, ոչ ցերեկ կար։ Անընդհատ, այ էդ անես, անես, անես, գոնե մի բան կարողանաս տեղ հասցնել, գոնե մի բան կրողանում․․․ Մարդիկ պատրաստ էին երեք, չորս, հինգ տեղ մի հոգի աշխատի, մենակ թե ինչ-որ բան ստացվի, ու էդ աննորմալ, հիմա ասում են՝ ռոմանտիզմ էր, չէ, ուղղակի նվիրվածություն էր, որովհետև․․․ դե ես ասում եմ նրանց մասին, ում գիտեմ, չգիտեմ հիմա, բոլորի անունից չեմ կարող ասել, բայց էդ հավատն էր ու էդ վերջապես իրականացած այ էդ բանը, որ մտքովդ չէր անցնի, որ դա կարող ա տեղի ունենա, էլի։

  • Հա, առօրյան, էն որ հիշու՞մ ես, ասում ա «պապն գնաց ցույցի, որ ապացուցի», հիմա մերն էր։ Մենք աշխատանքի տեղ գնում էինք, նու ճիշտ ա, ես, օրինակ, մի մոռացի, որ մենք ամեն ինչից բացի, նաև աշխատում էինք, պրիչոմ շատ խիստ էինք աշխատում․․․ Ուրեմն էդ տարի իմ մոտ պաղեստինցի ուսանողներ էին։ Սրանք մի էրկու անգամ էկան մեր ցույցերին, հետո էկան ինձ ասեցին՝ դուք սխալ եք կռվում։ Ասեցինք՝ այսի՞նքն։ Ինչ ա, ասում ա, կանգնել եք բռունցք եք բարձրացրել, ո՞վ պտի ձեզ լսի, գիտե՞ք ինչ ա պետք, քարե՛ր։ Քարերը վերցնում եք․․․ ասեցի՝ լսի, էս Գազան չի ձեզ համար, որ քարերը վերցնենք, ու՞մ վրա շպրտենք էդ քարերը։ Շատ խոխմա էր, բայց իրանք հետո սկսեցին վախենալ գալ։ Այսինքն, արտասահմանցիները կամաց-կամաց սկսեցին քչանալ, ու էդ ֆակուլտետը արդեն․․․ դե մենք հետո արդեն, որ Դամասկոս գնացինք, էլ չիամացա՝ ի՞նչ էղավ, բայց ինձ լուրեր էին հասնում, որ կամաց-կամաց բան․․․ բայց ակտիվ գնում-նայում էին ինչ ա կատարվում։ Շաատ հետաքրքրված էին, դե բան ա էլի, իրադարձություն ա վերջիվերջո, ո՞նց չհետաքրքվեին։

  • էս էստոնացիները երբ որ տեսան, որ մեզ մոտ մի շաբաթում կես միլիոն մարդ դուրս եկավ հրապարակ, իսկ իրանց մոտ ոչ մի կերպ չէին կարողանում իրանք կազմակերպել այ էդ բանը, պրոտեստը, չէին կարողանում։ Էկան ստեղ, իսկ էս տղաները [Նունե Դիլանյանի ամուսնու՝ Դավիթ Հովհաննիսյանի ուսանողները] ընդեղ ծանոթներ ունեին, էկան ստեղ, որ բան, մի քիչ խոսեն տղաների հետ, հասկանան՝ ինչ ա կարելի անել։ Ու էս տղաները վեր կացան գնացին Տալին՝ Տիգրանը Հայրապետյան, Արմենը Խարազյան, էդ էրկուսին դու գիտես, էն էրկուսին երևի չգիտես, Արտակը ու Աղասը։ Ուսանողները, Դավիթի չորրորդ կուրսի ուսանողները։ Վեր կացան գնացին Տալին, որ սրանց սովորացնեն վաբշե ոնց ա պետք պայքարել Սովետի դեմ։ Դրանից հետո էնքան ուժեղացան կապերը, որ երբ որ վերադարձան իրանք, հետները էկան հետ էդ մի էրկու հոգին, ու մեզ արդեն հրավիրեցին ամառը Էստոնիա։ Արդեն ընտանիքին մեր։ Մենք վեր կացանք գնացինք։ Արդեն Սոնան էլ կար, Մշոն էլ կար։ Գնացինք ընդեղ ու հասկացանք, որ իսկապես շատ բան ա, դե դանդաղ էին շատ, հասկանու՞մ ես, մինչև տեղներից շարժվում էին, մինչև․․․ Էդ դրանց ռատուշնի հրապարակը մի թիքա բան ա, դա լցնելը մի հատ սենց անես [ձեռքի բութն ու միջնամատը մատերով ցույց է տալիս] կլցվեր էլի։ Բան էին հավաքում, ստորագրություններ էին հավաքում։ Գնում-գալի մի էրկու հոգի ստորագրում էին, մի երեք հոգի չէր ստորագրում, ով ա ուզում, որ սովետից դուրս գանք, էլի։ Վերջը, ընդեղ մի քիչ մենք էլ ագիտացիա արեցինք…

  • Գիտեք, սկսած ասենք զուտ կենցաղային հարցերից, ասենք ինչպես էին վերաբերվում խանութների էդ մանրը չվերադարձնելուն, կամ՝ ինչպես էին վերաբերվում կոպտությանը, գռեհկությանը, անշնորքությանը, սկսած այ էդ կենցաղայանիններից, վերջացրած նրանից՝ երբ էին խոսում, երբ էին լռում, բայց, գիտե՞ք, շատ խոսուն լռություն դա կարող էր լինել, եթե ինչ-որ քաղաքական խոսակցություն էր։ Մի բան ա պետք հասկանալ, որ էն տարիներին, թեև մենք շատ լավ գիտակցում էինք, թե ինչ երկիր էր սովետը, նույնիսկ էն մարդկանց մտքով, որոնք դա շատ լավ գիտակցում էին, չէր անցնում, որ դա մեր կյանքի օրոք տեղի կունենա։ Էն որ մի օր տեղի ունենալու ա, բոլորս համոզված էինք, որովհետև պիտի քանդվեր դա, չէր կարող երկար դիմանար, բայց մեզ թվում էր, որ դեռ հլա կձգեն, կձգեն, կձգեն, շատ ան․․․ նույնիսկ մեզ համար մի քիչ դա անսպասելի էր։ Էնպես որ արդեն այ էդ շարժման փուլը, որ սկսվեց, էնտեղ էնպիսի կայծակնային արագությամբ էր ամեն ինչը տեղի ունենում, որ ռեֆլեքսիայի ժամանակ էլ չէր մնում։ Ուղղակի սենց քշում էր քեզ, տանում էր, բանը, իրադարձությունների հոսանքը քեզ տանում էր, էլի։ Շատ հետաքրքիր շրջան էր, շաատ։

  • Գիտե՞ք, մենք խորհրդային տարիներին էնքան բան էինք սովորել հասկանալ տողերի արանքում, էսպես, հա։ Նույն թերթերը կարդալ թարս, հակառակ ձևով, վերլուծել, վերծանել, ու շատ էդպես նշաններ կային, որ քեզ հուշում էին, որ սրա հետ ավելի լավ ա էլ գործ չունենաս էդ հարցի շուրջը։ Էդ առումով մենք երևի մի քիչ էլ մարգինալ էինք, բայց մի քիչ ուրիշ ձևի մարգինալ էինք։ Բան էինք։ Չգիտեմ՝ ոնց ասեմ, որ շատ կոպիտ չ․․․ սնոբ մարգինալ էինք, այսինքն մեր մարգինալությունը ոչ թե ընկճվածություն էր, այլ ընդհակառակաը, մենք զգում էինք, որ մենք ունենք են, կամ տիրապետում ենք էն գիտելիքին, կամ ունենք էն մտայնությունը, էն մոտեցումները, որ ուրիշները չունեն։ Բայց նաև գիտակցում էինք, որ դա փոքր շերտ ա, շատ էսպես նեղ շերտ ա, որը աշխատում էր ինքը իրա մաջ մնալ։

  • Էդմոն Ավետյանը դասավանդում էր, ուրեմն, ընդհանուր լեզվաբանություն, լեզվաբանության, ուրեմն, ներածություն, և դասավանդում էր լատիներեն։ Մեզ դասավանդում էր նա առաջին կուրսում, և՛ լատիներեն, և՛ լեզվաբանության ներածություն, իսկ չորորդ կուրսում արդեն ընդհանուր լեզվաբանություն։ Փայլուն մասնագետ էր, հոյակապ, ուրեմն, գիտելիքների, չտեսնված գիտելիքների տեր մարդ էր։ Իսկ Ռաֆիկը Պապայան արդեն ավելի ուշ շրջանում Պոետիկա էր դասավանդում։ Ուրեմն, դե բնականաբար, տարբեր էսպես գրառումներից հետո որոշակի բան, ատյանների, տանը խուզարկել են, գտել են արգելված գրականություն, և ուրեմն, էդ, ձերբակալեցին։ Ես նույնիսկ չեմ հիշում ինչքան։ Չեմ կարծում, որ շատ երկար պահեցին։ Համենայն դեպս մենք դեռ սովորում էինք, իսկ արդեն երբ որ ավարտեցինք, իրենց թողեցին, ու էն ժամանակ, դե բան էր, էլի, էն որ ասում ա «մեչեննի», իրենց հետ աշխատում էին առանձնապես չշփվեն, բան, ու մի խումբ նախկին ուսանողներ վեր կացան և գնացին այցելության։ Մենք երևի մի վեց-յոթ հոգի էինք, ավել չէ, հարյուր հոգանոց կուրսից։ Այսինքն դա, էսպես պրոտեստի մի ձև էր, շատ զուսպ, իհարկե, չէի ասի որ եսիմ ինչ մի հերոսություն էր, բայց համենայն դեպս, եթե իմանային, կարող ա մեզ էլ ինչ-որ քցեին սև ցուցակները։ Չնայած ես համոզված եմ, որ ինչ-որ ցուցակներում մենք հաստատ կայինք։ Չէր կարող էդ ամեն ինչը հենց էնպես անցներ։ Իր կապակցությամբ չէ, ընդհանրապես եմ ասում։ Ասենք, նույնիսկ եթե վիճում էինք միջանցքներում կամ լսարաններում, էդքան մարդու մեջ ոնց էլ ըլնի մի էրկու-իրեք հոգի կլնի, որոնք հատուկ նշանակված էին տարբեր տեղեր հասցնելու համար, որ սա այսինչն ա, նա․․․ սա սենց ա մտածում, նա նենց ա մտածում, նու․․․ Բայց երևի երիտասարդ էինք, առանձնապես․․․ Ճիշտն ասած սկի ուշադրություն էլ չէինք դարձնում, ուղղակի ապրում էինք էնպես, ոնց որ ճիշտ էինք համարում։

  • Արգելվածի հետ կապված, դե իսկ հետո արդեն, երբ որ ինքներս մեծացանք, էսպես կոչված սամիզդատային, ուրեմն, գրականությունը դե ձեռքից ձեռք էր գնում, կային մարդիկ, որոնք մենք գիտեինք, որ տանը ունեն, իրենք բոլորին չէին տալիս, օրինակ՝ Մերի Քոչարի մոտ որ գնում էինք, ինքը մեզ տալիս էր էսպես փաթաթում էինք, թաքուն բերում էինք տուն, էդ արդեն համալսարանում, կարդում էինք, ու շատ արագ պիտի վերադարձնեինք։ Ու ես հիշում եմ, որ Մոսկվայում էինք ես ու Դավիթը, ու ինչ-որ, այ էդ նույիսկ չեմ էլ հիշում, կարծեմ Սալժինիցին էր, երևի Սալժինիցին էր, էլ ո՞վ պիտի լիներ, որ մեզ տվել էին մի երեկոյով, ու մենք էսպես պառկած, սենց էս գիրքը էսպես բռնած, թերթելով, որ հասցնենք մյուս օրը առավոտյան տալ։ Հետո համալսարանում արդեն ունեինք դասախոսներ, որոնց հետո, իմիջիայլոց, ձերբակալեցին, Ավետյան Էդմոնը և Պապայան Ռաֆիկը, որովհետև մեղադրեցին, էդ արդեն յոթանասունականներն էր, մեղադրեցին էսպես հակախորհրդային գործունեության մեջ, ու իրանց հետ էլ էինք, իրանց մոտից էլ էինք վերցնում էդպես արգելված գրքեր կարդում։ Բայց բոլորը չէին, որ խոստովանում էին, որ ունեն, ու․․․ չնայած մենք մոտավորապես կռահում էինք, ով կարող էր ունենալ և եթե հետները հարաբերություններ ունեինք, մոտ էինք, բնականաբար խնդրում էինք։ Էդ էլ հետաքրքիր շրջան էր շատ: Ես միշտ մտածում էի, հետո երբ որ էդ արգելվածությունը վերացավ, մտածում էի՝ էն ժամանակ էսպես վազվզում են էդ գրքերի հետևից, ուզում են կարդալ, իսկ հիմա ինչի՞ էդ հետաքրքրությունը մարեց, որովհետև արգելված պտուղ չէ՞ր։ Չգիտեմ։ Բայց հետո մարեց։

  • Նախ էդ, եթե վերադառնամ ծնողներիս կյանքին, ուրեմն, թեև իմ հորս շրջապատում բանասերներ չկային, բայց մեր տանը մոտավորապես շաբաթը մի օր հավաքվում էին հորս ընկերները, որպեսզի քննարկեն վերջերս լույս տեսած որևէ բան։ Ու ես դա, ասում եմ նորից, փոքր էի, առանձնապես ես չէի նստում էդ սենյակում, մեկ-մեկ էդպես կողքից փորձում էի լսել։ Շատ լավ հիշում եմ, երբ որ լույս տեսավ «Անլռելի զանգակատունը», երևի մի 15-20 հոգի մեր տանը հավաքվեց ու քննարկում էին, ընդ որում ոչ միայն ստեղծագործությունը, այլև իլյուստրացիաները, ու հավաբար, էլի եմ ասում, փոքր էի, լավ չեմ հիշում, բայց հավանաբար խոսակցությունը մի քիչ թեքվել էր էսպես հակա բանով, ազգայնական, «հակա», որովհետև երբ որ էկավ հերթական, ընկեր չէր, բայց մեր հարևանն էր, որը շատ էր շփվում ծնողներիս հետ, փոխվեց թեման։ Ու հետո էլի ականջիս հասավ, որ նրան չէին վստահում, որ կասկած կար, որ նա կարող է որոշ տեղ է աշատում, որոշակի տեղում, որոշակի ինֆորմացիա ա տեղ հասցնում, նու նրա ներկայությամբ ավելի լավ է էդ հարցերի շուրջ չխոսենք։

  • Հայրս միշտ ղեկավար պաշտոնների է եղել և միշտ պայքարել է, ուրեմն, անմիջական ղեկավարության հետ։ Երբ վերջին սրտի կաթվածից մահացավ ու հերձեցին, պարզվեց, որ էդ վերջինը արդեն շատ լուրջ կաթված էր, բայց մինչև էդ ինքը ոտքի վրա իննը միկրո ինֆարկտ էր տարել։ Բոլորը կարծում էին, որ դա սովորական ինչ-որ սրտի խնդիր է, բայց այ էդ անընդհատ էդ պայքարի մեջ, անընդհատ լարված։ Ու ես հիշում եմ, որ հերթական անգամ երբ որ իրեն կանչում էին հերթական շեֆի հետ բան, ինչպես ասում են՝ նա կավյոռ, ինքը մի թալիսման ուներ, որն իրեն նվիրել էր Վազգեն Կաթողիկոսը։ Շվեցարական ժամացույց էր։ Ու ես դե փոքր էի, բայց միշտ էդ ժամացույցը դուրս գալուց առաջ դնում էր իմ մահճակալի կողքի սեղանին, ասում էր՝ եթե հանկարծ ես չվերադառնամ, էս քոնն ա, ես քեզ եմ սա թողնում։ Էդ թալիսմանը մինչև հիմա ես պահում եմ։

  • Celé nahrávky
  • 1

    Yerevan, 13.12.2023

    (audio)
    délka: 02:18:41
    nahrávka pořízena v rámci projektu Shared Memories - Visegrad and South Caucasus
Celé nahrávky jsou k dispozici pouze pro přihlášené uživatele.

Բանասեր, համալսարանի դասախոս

Lecturing for the Armenian Community in Syria
Lecturing for the Armenian Community in Syria
zdroj: witness archive

Նունե Դիլանյանը բանասեր և համալսարանի դասախոս է: Նա մի շարք գիտական և հանրամատչելի հոդվածների, գրքերի, բառարանների, կրթական հայեցակարգերի, թարգմանությունների, հաղորդաշարերի հեղինակ կամ համահեղինակ է: Ունի ավելի քան 50 հրապարակում, որոնց մի մասը ներկայացվել է միջազգային գիտաժողովներում: Ծնվել է 1952թ., Երևանում: 1975թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը՝ մասնագիտանալով թարգմանության, կոգնիտիվ և համեմատական լեզվաբանության ուղղությամբ: Համալսարանական տարիներին նաև աշխատել է Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայում՝ որպես թարգմանիչ և խմբագիր: 1980-92 թթ. աշխատել է Երևանի պետական համալսարանում որպես ավագ դասախոս՝ հիմանկանում դասավադելով արտասահմանյան ուսանողների նախապատրաստական կուրսերում: Ամուսնու՝ Դավիթ Հովհաննիսյանի հետ միասին ամենասկզբից ակտիվորեն մասնակցել է Ղարբաղյան շարժմանը, իսկ Հայաստանի անկախացումից հետո Դավիթ Հովհաննիսյանը ստանձնել է Սիրիայում Հայաստանի առաջին դեսպանի պարտականությունները, և 1992-98թթ. ընտանիքն ապրել է Սիրիայում: Որպես դեսպանի կին՝ Նունեն ակտիվ դերակատարում է ունեցել դեսպանատան կայացման, ինչպես նաև սիրիահայ և Սիրիայում առկա այլ երկրների/միջազգային համայնքների հետ հարաբերությունների հաստատման գործում: Ընտանիքի՝ Հայաստան վերանադառնալուց հետո Նունեն վերադարձել է համալսարանում դասավանդելու գործին: Ներկայումս նա ավագ դասախոս է Հայ-ռուսական համալսարանում: