Následující text není historickou studií. Jedná se o převyprávění pamětníkových životních osudů na základě jeho vzpomínek zaznamenaných v rozhovoru. Vyprávění zpracovali externí spolupracovníci Paměti národa. V některých případech jsou při zpracování medailonu využity materiály zpřístupněné Archivem bezpečnostních složek (ABS), Státními okresními archivy (SOA), Národním archivem (NA), či jinými institucemi. Užíváme je pouze jako doplněk pamětníkova svědectví. Citované strany svazků jsou uloženy v sekci Dodatečné materiály.
Pokud máte k textu připomínky nebo jej chcete doplnit, kontaktujte prosím šéfredaktora Paměti národa. (michal.smid@ustrcr.cz)
Նախկին այլախոհ և պետական գործիչ
Ծնվել է 1966թ․, Աբովյան քաղաքում
1985-1987 ծառայել է Խորհրդային բանակում
1993թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը
1985-2001թթ․ եղել է Մատենադարանի գիտաշխատող
2002-2009 թթ․ Մատենադարանի արտաքին կապերի գծով փոխտնօրեն, 2007 թվականի մայիս-հունիս ամիսներին՝ Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար
2017թ․-ից Երուսաղեմի Հայոց պատրիարքության Մայր դիվանի տնօրեն
Արշակ Բանուչյանը ծնվել է 1966թ․ դեկտեմբերի 24-ին, Աբովյանում: Բանուչյանի ծնողները Աբովյան են տեղափոխվել 1964-65թթ․ Ադրբեջանի հայկական բնակավայրերից Հայաստան կազմակերպված ներգաղթի ժամանակ։ Վաղ մանկությունից Արշակը հիշում է, որ իրենց տանը և հարևանության միջավայրում քննարկվել է քսաներորդ դարասկզբի հայ-ադրբեջանական ընդհարումների թեման։
Արշակը դեռ դպրոցական տարիքում սկսում է ընդհատակյա ազգային-քաղաքական գործունեություն ծավալել։ Աբովյանի համար 5 միջնակարգ դպրոցում սովորելիս, հրաժարվում է դառնալ Կոմերիտմիության անդամ։ 1982թ․ նա ընդունվում է Երևանում նոր բացված առաջին հայագիտական թեքումով դպրոցը, որն այն ժամանակ «26 կոմիսարների» անունն էր կրում։ Նույն թվականին, առաջին անգամ հայտնվում է ՊԱԿ ուշադրության կենտրոնում՝ մի խումբ ընկերներով Մինիստրների խորհրդի շենքին, ինչպես նաև մի շարք այլ կառավարական շենքերի վրա հետևյալ բովանդակությամբ թռցուկներ և պաստառներ փակցնելու համար․ «Կորչի՛ քեմալական Թուրքիան, կեցցե՛ միասնական Հայաստանը»։ Նրանց, սակայն, շուտով բաց են թողնում, քանի որ անչափահաս էին։
Arshak Banuchyan was born on December 24, 1966, in the city of Abovyan. Banuchyan’s parents moved to Armenia during the 1964-65 organized immigration from the Armenian settlements of Azerbaijan. Since early childhood, Arshak remembers the topic of the Armenian-Azerbaijani clashes of the beginning of 20th century being discussed in their home and in the neighborhood.
Arshak started underground national-political activities while still at school. While studying in the secondary school No. 5 of Abovyan, he refused to become a member of the Komsomol. In 1982 he was admitted to the newly opened first school with an Armenian studies track in Yerevan, which at that time bore the name of the “26 commissars”. In the same year he caught KGB’s attention for the first time for posting leaflets and posters with the following content on the Council of Ministers building and a number of other government buildings with a group of friends: ““Let Kemalist Turkey Get Lost, Long Live United Armenia!” However, they were soon released because they were minors.
1984թ․ Արշակն ավարտում է դպրոցը և ուսումը շարունակելու համար դիմում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ՝ թուրքերեն սովորելու մտադրությամբ։ Սակայն նա համալսարանի որոշ ուսանողների հետ շփվում էր դեռևս 1982-ից։ Հավաքվում էին ուսանողական լսարաններում, կարդում և իրար փոխանցում այդ շրջանում արգելված գրականություն։ 1984թ․-ին օդանավակայանում բռնում են Րաֆֆի անունով մի լիբանանահայ տղայի, որին Արշակն անձամբ չէր ճանաչում։ Այդ տղայի մոտ հակասովետական գրականություն էին գտել։ Նրա գործով հարցաքննում են նաև Արշակի համալսարանական ընկերներին, այնուհետև նաև Արշակին։ Ընկերների խորհրդով Արշակը որոշում է «փախչել» և 1985թ․ կամավորագրվում է Խորհրդային բանակ։ Ծառայել է Վրաստանում, Լագոդեխում։
In 1984, Arshak graduated from the school and applied to YSU Faculty of Oriental Studies with the intention of learning Turkish. However, he was already on good terms with some university students since 1982. They gathered in student auditoriums, read and passed on banned literature. In 1984, a Lebanese-Armenian guy named Raffi, whom Arshak did not know personally, was arrested at the airport. They found Anti-Soviet literature with him. Arshak’s friends from the university were also interrogated in connection with this case, and then Arshak himself as well. On the advice of his friends, Arshak decided to “run away”, and in 1985 volunteered for the Soviet Army. He served in Georgia, in Lagodekhi.
Արշակի վկայությամբ բանակային ծառայության ընթացքում նա կրկին հարցաքննվել է Հատուկ բաժնի կողմից։ Ավելին, նրան, որպես հակախորհրդային տարրի, փորձել են «դարձի բերել»՝ համոզելով ընդունվել կուսակցության շարքերը։ «Էդ 2 տարին էլ ես միշտ էսպես աչքի տակ եմ եղել։ Ես հիշում եմ, որ զամպալիտ ունեինք ռուս, որ․․․ և ունեինք հայ՝ Բագդասարով ազգանունով, որ ավելի վատ էր, քան էդ ռուսը։ Ըստ երևույթին՝ ցույց տալու համար, որ ինքը էսպես ասած ազգային պատկանելությամբ ինքը լավ կոմունիստ ա, ինքը ավելի․․․ փորձում էր ինձ նստացնել կամ չգիտեմ ինչ, քան էդ ռուսը։ Էս ռուսը ինձ բան արեց․ ասեց՝ որպեսզի քեզ բան անենք, արի դու մի հատ դիմում գրի, որ ուզում ես կուսակցական դառնալ․ մեկ ա, չես դառնալու։ Դրանով էր ինձ համոզում՝ մեկ ա, չես դառնալու, որովհետև գիտեր, որ ես չեմ ուզում դառնամ։ Որպեսզի կարողանանք էտ Особый отдел-ի բանը փակենք, էլի, էսպես ասած։ Ըստ երևույթին՝ իմ ներկայությունը նաև զորամասում իր բացթողումն էր, որովհետև ինքը քաղաքական գծով փոխհրամանատարն ա, ինքը պետք ա ցույց տա, որ դու էնքան էլ վտանգավոր մարդ չես, հակասովետական չես»։
According to Arshak, he was interrogated by the Special Department during his army service. Moreover, as he was an anti-Soviet element, they tried to “convert” him by persuading him to join the Communist Party. “For those 2 years, I was always followed. I remember, we had a Russian political officer... and we had an Armenian with the surname Bagdasarov, who was worse than that Russian. Apparently, in order to show that he was a good communist [and was not attached to] his so-called nationality, he was more than that Russian... he was trying to jail me or something like. This Russian said that in order for them to do something for me, I had to write an application to become a party member. Anyway they knew I would not become one. That’s how he was convincing me, i.e. that I would not become one, because he knew that I didn’t want to become a Communist. He was saying that it was necessary for him to be able to close the matter with the Special Department, so to speak. Apparently, my presence in the military unit was also his oversight, because he was the deputy commander for political affairs, he had to show that I was not such a dangerous person, I was not anti-Soviet.”
Բանուչյանի կարծիքով իրենք ԽՍՀՄ վերջին շրջանի այլախոհներն էին, որոնք չբռնվեցին, չդատվեցին, չաքսորվեցին, «իրանք մնացին էսպես ասած չձևավորված կարծես թե։ Որովհետև 85-ի ժամանակ արդեն․․․ Մենք վերջին այլախոհների մեջ էինք երևի, որը կլանեց արդեն ղարաբաղյան շարժման մեջ կամ հետպերեստրոյկայի շարժումների մեջ, որը համազգային շարժում դարձավ։ Էդպես երևի կարելի ա ասել»։
Banuchyan believes that they were dissidents of the final years of the USSR, who were not caught, were not tried or exiled, “they remained, so to speak, unformed, because in 1985 already... We were probably among the last dissidents who were already absorbed into the Karabakh movement or into the post-perestroika movements, which became a nationwide movement. You can probably say that.”
1987թ․ Արշակ Բանուչյանը և նրա համալսարանական ընկերները՝ Վահան Իշխանյանը, Տիգրան Պասկևիչյանը, Աշոտ Ասրիբեկյանը, Վաչե Քալաշյանը և այլն, հիմնում են «Գոյապայքար» ուսանողական խումբը։ Խումբը գրանցված կառույց չէր։ Ըստ Բանուչյանի՝ նրանք ցանկանում էին ակտիվացնել ժողովրդին, բարձրացնել ժողովրդի գիտակցությունը՝ սկզբում համախմբելով օրենքով չարգելված խնդիրների շուրջ։ Նման խնդիրներից ամենամեծը բնապահպանականն էր։ Նրանք տարբեր մասնագետների հետ հանդիպում-քննարկումներ էին կազմակերպում, որոնց արդյունքում ինչ-որ տեղեկատվական փաստաթուղթ էին պատրաստում, բազմացնում և բաժանում՝ բարձրացնելու մարդկանց քաղաքացիական գիտակցությունը։ Բանուչյանն ասում է, որ «այդ ճանապարհով կարող էիր միայն տանել մարդուն, որ ինքն իր լեզվի, իր մշակույթի, իր պատմության, իր սերունդների առողջության և այլնի հետ կապված կարողանա անտարբեր չլինի և ներկայանա»։ Նույն տարիներին «Գոյապայքար»-ը հիմնում է նաև իր ինքնահրատ թերթը՝ «Մաշտոցը»։
In 1987 Arshak Banuchyan and his university friends, Vahan Ishkhanyan, Tigran Paskevichyan, Ashot Asribekyan, Vache Kalashyan, etc., founded the student group “Goyapaykar”. The group was not a registered entity. According to Banuchyan, they wanted to activate the people, to raise the consciousness of the people, initially uniting around issues not prohibited by law. The biggest of such problems were environmental. They organized meetings and discussions with various specialists, as a result of which they prepared some informational documents, made copies and distributed those in order to raise people’s civic consciousness. According to Banuchyan, “that was the only path for a person to not be indifferent about his language, his culture, his history, the health of his generations, etc., and to present himself.” In the same years, “Goyapaykar” also founded its own samizdat newspaper, “Mashtots”.
Այնուհետև «Գոյապայքարի» անդամները որոշում են Աբովյան քաղաքում բնապահպանական ցույցեր սկսել, քանի որ այն արդյունաբերական քաղաք էր, որտեղ շատ էին մեծ արդյունաբերական ձեռնարկությունները, հետևաբար նաև բնապահպանական խնդիրները։ Այս գործում նրանց օգնում են Արշակի աբովյանցի ընկերները։ Աբովյանում նրանց նախաձեռնած միջոցառումներն ի վերջո վերաճում են հսկայական ցույցերի, և մարդիկ ոտքով Աբովյանից Երևան են գալիս՝ միանալով օրեցօր աճող ու ընդլայնվող Ղարաբաղյան շարժմանը։
Then the members of “Goyapaykar” decided to start environmental demonstrations in the city of Abovyan, because it was an industrial city, where there were many large industrial enterprises, and hence environmental problems. Arshak’s friends from Abovyan help them in this work. The events initiated by them in Abovyan eventually grew into huge rallies, and people marched from Abovyan to Yerevan, joining the Karabakh movement, which was growing and expanding day by day.
Ղարաբաղյան շարժման և Հայաստանի անկախացման տարիներին, ինչպես նաև անկախության առաջին տարիներին, Բանուչյանը եղել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանող՝ զուգահեռաբար աշխատելով Մատենադարանում և ակտիվորեն մասնակցելով ինչպես շարժմանը, այնպես էլ Հայաստանի սահմանների պաշտպանությանը և Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական մարտերին։ Հայաստանի անկախացումից հետո Արշակ Բանուչյանը շարունակել է աշխատել Մատենադարանում, սակայն նաև պետական պաշտոններ է զբաղեցրել։ 2008թ․ միացել է Հայ Ազգային Կոնգրես կուսակցությանը, ինչպես նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած ընդդիմադիր շարժմանը։ 2008-ի մարտի 1-ի դեպքերից հետո ձերբակալավել և այնուհետև չորս ամսով ազատազրկվել է։ 2012 և 2017թթ․ մասնակցել է ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններին՝ ՀԱԿ-ի կազմում։ 2017թ․-ից Երուսաղեմի Հայոց պատրիարքության Մայր դիվանի տնօրենն է։
During the years of the Karabakh movement and Armenia’s independence movement, as well as during first years after independence, Banuchyan was a student of YSU Department of Philology. At the same time he worked in Matenadaran (Institute of Ancient Manuscripts) and actively participated both in the movement and in the defense of Armenia‘s borders and self-defense of Nagorno-Karabakh. After the independence of Armenia, Arshak Banuchyan continued to work in Matenadaran, but also held government positions. In 2008 he joined the Armenian National Congress Party, as well as the opposition movement led by Levon Ter-Petrosyan, the first president of RA. After the events of March 1, 2008, he was arrested and imprisoned for four months. In 2012 and 2017 Banuchyan participated in the RA National Assembly elections from the ANC party. Since 2017, he has been the Head of the Secretariat of the Armenian Patriarchate of Jerusalem.
© Všechna práva vycházejí z práv projektu: Shared Memories - Visegrad and South Caucasus
Příbeh pamětníka v rámci projektu Shared Memories - Visegrad and South Caucasus ()